«Մոխրագույնի 50 երանգներ»-ի գլխավոր դերակատարը վախենում է ֆիլմի պրեմիերայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարին կկայանա «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի պրեմիերան, որը նկարահանվել է համանուն վեպի հիման վրա: Մինչ պրեմիերան,  ֆիլմի թրեյլերն արդեն միլիոնավոր դիտումներ է ունեցելԼ

Ֆիլմի գլխավոր դերակատար Ջեյմի Դորնանին իր վերջին  հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ վախենում է ֆիլմի խելագար երկրպագուներից:

Դորնանը ֆիլմում խաղում   միլիարդատեր Քրիստիան Գրեյի դերը: Նա  Details պարբերականի հետ հարցազրույցում նշել է.

«Վախենում եմ, որ պրեմիերայի ժամանակ ինձ կսպանի ինչ-որ խելագար երկրպագու, ինչպես Ջոն Լենոնին: Շատերը կատաղել են, որ այդ դերն ինձ է բաժին հասել»,- նշել է նա:




Լրահոս