
Ֆրանսիական Մոնպելյեում պատանդներ վերցնելը կապված չէ Փարիզում և Դամմարտեն-ան-Գոելում իրականցված ահաբեկչությունների հետ: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի դատախազ Կրիստոֆ Բարրե:
ТАСС-ը հաղորդում է, որ հարձակումը հասարակ գողության փորձ է: Ներկա պահին ոսկերչական խանութը շրջափակված է ոստիկանության կողմից:
Իրավապահները բանակցում են հանցագործների հետ, ովքեր պատանդ են վերցրել երկու կանանց: Նրանք դեռ չեն ներկայացրել իրենց պահանջները: