Բարտոմուեն Մեսսին խոստացել է հեռացնել Էնրիկեին «Ատլետիկո»-ի դեմ խաղից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոստացել է Լիոնել Մեսսիին հեռացնել Լուիս Էնրիկեին ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից կիրակի «Ատլետիկո»-ի դեմ կայանալիք խաղից հետո:

Goal-ը հայտնում է, որ այդ խոստումը տրվել է անձնական հանդիպման ժամանակ: Հաղորդվում է, որ Մեսսին կցանկանար որպես մարզիչ թիմում տեսնել Ֆրանկ Ռայկարդին:

Նշենք, որ Մեսսիի և Լուիս Էնրիկեի միջև կոնֆիլկտ էր տեղի ունեցել «Ռեալ Սոսիեդադ»-ի դեմ խաղից հետո, երբ կատալոնական ակումբըպարտվել էր 0-1 հաշվով: Հաջորդ օրը Մեսսին հրաժարվել էր մասնակցել մարզմանը:




Լրահոս