
Արտաշատի Աթաբեկյան փողոցում գտնվող վուլկանացման կետում տեղի է ունեցել պայթյուն: Պատահարի հետևանքով վուլկանացման կետի աշխատակից` 1987 թ. ծնված Գ. Հայրապետյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել “Էրեբունի” բժշկական կենտրոն: Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: