Օրենքը, որը թույլ է տալիս Ռուսաստանում գտնվելու կանոնակարգի խախտման համար 10 տարով արգելել աշխատանքային ներգաղթյալների մուտքի իրավունքն այդ երկիր, այսօրվանից մտել է ուժի մեջ:
Համաձայն փաստաթղթի` ՌԴ 10-ով մուտք գործելու արգելքի տակ են հայտնվում այն «օտարերկրյա քաղաքացիներն ու առանց քաղաքացիության անձինք, ովքեր Ռուսաստանում իրենց նախորդ կեցության ժամանակ չեն լքել երկիրն ու այնտեղ են անդադար գտնվել 280 օրից ավելի` օրենքով նախատեսված ժամկետի ավարտի օրվանից»:
5 տարով ՌԴ մուտք գործելը կարգելվի այն օտարերկրյա քաղաքացիների ու առանց քաղաքացիության անձանց համար, ովքեր ՌԴ-ում ապօրինի գտնվել են 180 օրից ավելի:
ՌԴ ԴՄԾ ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին օրերս հայտնել էր, որ Ռուսաստանում ապօրինի ու օրինական հիմքերով գտնվող ներգաղթյալների թիվը գրեթե հավասարվել է: Նրա խոսքերով` օրինական օտարերկրյա աշխատողների թիվը կազմում է 2,7 միլիոն, իսկ ապօրինի ներգաղթյալներինը` 2,9 միլիոն: