
Ոստիկանությունը Վոլգոգրադի Վորոշիլովսկի թաղամասում ձերբակալել է վտանգավոր հանցագործին, ով հետախուզվում էր Հայաստանի եւ Գերմանիայի ոստիկանությունների կողմից: ՀՀ քաղաքացի 37-ամյա Անդրանիկ Երեմյանը հետախուզման մեջ էր 2003-ի 3 անգամ սպանություն գործելու մեղադրանքով:
Գերմանիայի ոստիկանության կողմից հետախուզվում էր մարդ առեւանգելու եւ գումար պահանջելու համար: Նրա բնակարանի խուզարկման ընթացքում հայտնաբերվել է զենք, 6 փափուշտ եւ մի քանի կեղծ անձնագիր: