
Հուլիսի 1-ին` ժամը 22.22-ին, ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզում` Աբովյանի 4-րդ միկրոշրջանի թիվ 6 շենքում տեղի է ունեցել գազի պայթյուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վ. Առաքելյանին պատկանող 25-րդ բնակարանում տեղի է ունեցել գազի արտահոսք` բռնկմամբ: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը` տեղի ուժերով գազի արտահոսքը դադարեցվել է, հրդեհը` մարվել: