
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին բարձր է գնահատել անգլիական Պրեմիեր լիգայի մրցավարության մակարդակը:
«Մեկ խաղ հնարավոր է պարտվել մրցավարության պատճառով, սակայն հաջորդ խաղում մրցավարը կարող է նշանակել 11 մետրանոց կամ տուգանային հարված, որտեղ չէր եղել խախտում: Հնարավոր չէ հաղթել կամ պարտվել չեմպիոնական տիտղոսը մրցավարության պատճառով:
Յուրաքանչյուր մրցավար կարող է սխալվել, հեշտ չէ որոշում կայացնել մեկ վայրկյանի ընթացքում: Իմ կարծիքով, Անգլիայում մրցավարները լավ են աշխատում»,-նշել է Պելեգրինին: