
Մինչ Հայաստանը շարունակում է ընկղմված մնալ հետտոնական թմբիրի մեջ, պարզվում է, որ հանգստյան օրերին երկրում աշխատող հազվագյուտ կառույցներից մեկն էլ Մեծամորի ատոմակայանն է:
Որքան էլ անհայտ լինի, թե այս ռազմավարական կառույցի աշխատակիցների քանի տոկոսն է այս օրերին պարտադրված աշխատանքի ներկայանում, այսուհանդերձ լուսանկարում երևացող ծխնելույզները վկայում են, որ կառույցն ամբողջ հզորությամբ է գործում:
Սաստկացող ցուրտը ստիպում է մարդկանց հաշվի չառնել ո´չ գազի, ո´չ էլ էլեկտրաէներգիայի բարձր գինը, ինչն էլ լայն սպառում է ապահովում ատոմակայանի արտադրանքի համար: