
Բրիտանացի հոգեբանը պնդում է, որ ուղեղը գնահատում է ուտելիքի համը ոչ միայն ըստ դրա համի ու հոտի, այլ նաեւ համտեսմանը զգուգընթաց տեսողական, լսողական ու շոշափելիքի զգայարանների միջոցով ստացած ինֆորմացիայի շնորհիվ: Երաժշտությունը, որ լսում ենք ուտելու ընթացքում, կարող է ուտելիքն ավելի համեղ դարձնել: Կատարված փորձերից պարզ է դարձել, որ ցածր հնչյուններով դասական երաժշտությունը բարելավում է սուրճի ու շոկոլադի համը, ավելի թեթեւ դասական երաժշտությունն ավելի համեղ է դարձնում ցիտրուսային մրգերն ու աղանդերը, ծովի ալիքների աղմուկն անփոխարինելի է դարձնում ծովամթերքներից պատրաստված կերակուրների համը: