
Երեւանի կանգառագոտիներում կտեղադրվեն եվրոպական չափանիշներին համապատասխան էլեկտրոնային չվացուցակների համակարգեր, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տեղեկանալու սպասվող տրանսպորտային միջոցի ժամանման հերթականության եւ միջակայքերի մասին: Այս մասին այսօր` հուլիսի 2-ին, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մագարյանը:
Նա հանձնարարել է երթուղային նոր ցանցի կիրառմանը զուգահեռ ներկայացնել համակարգերի վերաբերյալ համապատասխան ծրագիր: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ, կայացել են Երեւանի ներքաղաքային ավտոբուսային եւ միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների հերթական մրցույթները: Քաղաքապետը հանձնարարել է վերանայել հեղեղատարների վիճակը եւ գույքագրել մայրաքաղաքի բոլոր այն բակային տարածքներն ու երկրոդական փողոցները, որտեղ նկատվում են անձրեւաջրերի կուտակումներ:
Զեկուցվել է, որ սահմանված ժամկետից շուտ կավարտվեն մայրաքաղաքի շենքերի ճակատային հատվածների բարեկարգման, ներկման եւ լվացման աշխատանքները: