
Ավստրիական FlyNiki ավիաընկերությունը Վիեննայի Բրատիսլավա ավիափոխադրումներ կիրականացնի, հաղորդում է Daily Telegraph-ը:
Թռիչքի տևողությունը կլինի 10 րոպե: Փոխադրումները կմեկնարկեն ապրիլի 2-ից: Ավստրիաի և Սլովակիայի մայրաքաղաքների միջև հեռավորությունը կազմում է 80 կմ:
Աշխարհում ամենակարճ ավիաթռիչքը համարվում է Վեստրեյ և Պապա Վեստրեյ կղզիների միջև թռիչքը: Այն կազմում է ընդամենը 47 վայրկյան: Կղզիները գտնվում են Մեծ Բրիտանիայի հյուսիսում: