
«Ռեալ»-ը, հաղթելով «Էսպանյոլ»-ին, ամրապնդվեց Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում: Հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով:
12-րդ րոպեին Խամես Ռոդրիգեսն առաջ է մղել մարդիդցիներին, իսկ որոշ ժամանակ անց Գարեթ Բեյլն ամրապնդել է «Ռեալ»-ի առավելությունը: 76-րդ րոպեին հաշիվը 3-0 է դարձրել Իգնասիո Նաչոն: 53-րդ րոպեից «Ռեալ»-ը հանդես էր գալիս 10 հոգով, քանի որ հեռացվել էր Ֆաբիու Կոենտրաուն:
«Ռեալ»-ը հավաքեց 42 միավոր, իսկ «Բարսելոնա»-ն ունի 38 միավոր: