Ավտոտնակում թմրամիջոց էին օգտագործում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 1-ին, ժամը 20.35-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի փողոցի թիվ 1 շենքի բակում գտնվող ավտոտնակում անհայտ անձինք թմրամիջոց են օգտագործում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նախկինում դատված, 36-ամյա Քյարամ Հ.-ին պատկանող ավտոտնակի զննությամբ սեղանի վրա՝ ակնհայտ տեսանելի վայրից, հայտնաբերել եւ առգրավել է սուրճի բաժակ` մուգ շագանակագույն, յուրահատուկ սուր հոտ ունեցող մոտ 17 գ հեղուկով, որն ըստ Քյարամ Հ.-ի հայտարարության՝ պատրաստել են 34-ամյա Ռոման Խ.-ի հետ միասին, “Կոդետերպ” դեղահաբի, բենզինի, լիմոնի աղի, լուցկու քերուկի եւ կերակրի սոդայի խառնուրդից՝ ներարկման համար եւ մոտ 1.7 գ կշռով կանեփանման զանգված, որն ըստ Ռոման Խ.-ի հայտարարության՝ պատկանում է իրեն, եւ պատրաստել է վայրի աճած կանեփի բույսից՝ իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս