Լեհական աջակցություն Հայաստանին` տրակտոր Պառավաքար գյուղի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 1-ին Լեհաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչը հանդիսավոր կերպով նվիրաբերեց Լեհական Աջակցություն ծրագրի շրջանակներում գնված տրակտորը Տավուշի մարզի Պառավաքար գյուղի համայնքի բնակիչներին: 
2012-ին Դեսպանությունն իրականացնում է ընդհանուր հաշվով 6 այսպես կոչված փոքրիկ դրամաշնորհային ծրագրեր` Լեհական Աջակցության շրջանակներում: Ծրագրերն իրականացվում են Տավուշի, Լոռու, Արագածոտնի և Սյունիքի մարզերում: Ծավալում են` դպրոցների վերանորոգումներ, ջրագծերի կառուցում, Ստեփանավանի մոտակայքում գտնվողԳյուլագարակ գյուղի դենդրոպարկին աջակցություն, ինչպես նաև Տաթևի վանքից մինչև Հարջիս զբոսաշրջային երթուղու ցուցանակների տեղադրում: Դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմում է 60 000 ԵՎՐՈ:




Լրահոս