
«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, որ կիսապաշտպան Գարեթ Բեյլի և հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի միջև որևէ խնդիր չկա:
«Էսպանյոլ»-ի դեմ խաղի ընթացքում Բեյլը փոխանցում չէր կատարել Ռոնալդուին, որի հետո սուլոցների էր արժանացել երկրպագուների կողմից: Հանդիպումն ավարտվել էր 3-0 հաշվով:
«Անհրաժեշտություն չկա քննարկել Կրիշտիանուի և Բեյլի հարաբերությունները: Դա միայն խաղային դրվագ է: Նրանք ցանկանում են օգնել թիմին»,-նշել է Անչելոտին: