Վրաստանի սահմանապահ ոստիկանության աշխատակիցները Կազբեգիի շրջանի հյուսիսային մասից ուղղաթիռներով դուրս են բերել Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և այլ երկրների ավելի քան 100 քաղաքացու. տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Այս ձևով մարդկանց տարհանելու պատճառն առատ տեղումներն են, որոնք թույլ չեն տալիս ճանապարհը վերջնականապես մաքրել ձյունից: Ձյան հաստությունն այդ շրջանում կազմում է 2 մետր, երթևեկությունը մայրուղու այդ հատվածում դադարեցվել էր հունվարի 6-ից:
Մարդկանց ուղղաթիռներով հասցրել են Անանուրի ավան, որտեղից նրանց մեծ մասը շարունակել է ճանապարհը դեպի Թբիլիսի: