Իզմիրում երկրաշարժ է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Իզմիր նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել: Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ թեև մարդկային և նյութական կորուստներ չկան, բայց երկրաշարժը սարսափահար է արել բնակչությանը. գրում է ermenihaber.am-ը:

Կառավարության արտակարգ իրավիճակների վարչության հայտնած տեղեկության համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Մենդերես շրջանի Յենիքյոյ բնակավայրում:

Նույն աղբյուրի համաձայն՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը, ըստ Ռիխտերի սանդղակի, կազմել է 4.3 բալ: Երկրաշարժն արձանագրվել է վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով 06:30-ի սահմաններում:




Լրահոս