Ս. Սարգսյանը հաստատել է իրավական եվ դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Հայաստանի հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին: Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգի եւ դատական իշխանության ապահովումը:
Ծրագիրը ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսին են մասնավորապես քրեական, քաղաքացիական, վարչական արդարադատությունը, դատական համակարգը, դատախազությունը, փաստաբանության եւ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ոլորտները, որոնցից յուրաքանչյուրում առկա խնդիրների լուծման համար նախատեսված են ինչպես օրենսդրական, այնպես էլ իրավակիրառական բնույթի միջոցառումներ: Յուրաքանչյուր միջոցառման համար սահմանված են իրականացման ժամկետներն ու պատասխանատու մարմինները, ինչպես նաեւ` այն ցուցանիշերը, որոնց առկայությունը կվկայի միջոցառման հաջող իրագործման մասին:




Լրահոս