![](https://armlur.am/wp-content/uploads/2012/07/02//28905.jpg)
Սախալին կղզու ափերի մոտ հուլիսի 2-ի առավոտյան ջրասույզ է եղել “Արգոնավտ” ձկնորսական երկկայմ առագաստանավը, որը պատկանում է Սախալինի “Կորալ” սահմանափակ պատասխանավտությամբ ընկերությանը: Նավում եղել է ութ մարդ: Նրանց բոլորին հաջողվել է փրկվել: Նրանք տեղավորվել են լաստերի վրա, եւ ծովում նրանց վերցրել է կամբոջական “Տիս-1” ջերմանավը: