Ոչ մի ահաբեկչական քայլ չի դադարեցնի ազատության քայլերթը. Քերրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ ոչ մի ահաբեկչական քայլ չի դադարեցնի ազատության քայլերթը: Նրա խոսքերն է փոխանցում Agence France-Presse-ը:

«Այսօր առավոտ մենք այն ֆրանսիացիների կողքին էինք, ովքեր մասնակցում են Փարիզի կենտրոնում գտնվող Charlie Hebdo խմբագրության վրա ահաբեկչական հարձակման զոհերի հիշատակին նվիրված քայլերթին»,-ասել է պաշտոնական այցով ներկայումս Հնդկաստանում գտնվող Ջոն Քերրին:

Վերջինիս խոսքերով՝ ԱՄՆ-ն իր աջակցությունն է հայտնում Ֆրանսիային ծայրահեղականության դեմ պայքարում:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 11-ին, Փարիզում համընդհանուր քայլերթ կանցկացվի՝ ի հիշատակ Charlie Hebdo-ում զոհված անձանց:




Լրահոս