
Հանրապետության տարածքում hուլիսի 3-4-ը, 7-ին ժամանակ առ ժամանակ, 5-6-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ: “Հայհիդրոմետ” ծառայության հաղորդմամբ, քամին հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 5-6-ը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում hուլիսի 3-4-ը, 7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, 5-6-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է անձրև և ամպրոպ: