Կիրակնօրյա ձնաբուքը Մոսկվայում ավելի քան 50 չվերթի հետաձգման պատճառ է դարձել. տեղեկացնում է Lenta.ru-ն:
Միայն Դոմոդեդովոյում, համաձայն էլեկտրական ցուցանակի տվյալների, հետաձգվել է 15 մեկնում և 10 ժամանում: Իսկ Շերեմետևոյում հետաձգվել է մեկնման 10 և ժամանման 10-ից ավելի թռիչք:
Այսօր առավոտյան քաղաքում ուժեղ ձնաբուք էր սկսվել, որը, օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, կտևի մինչև երեկո: Ինչպես հայտնում են օդանավակայանից, դրա տարածքում 5 կմ-ից ավել երկարությամբ խցանում է առաջացել: