Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իրենց ուզածն ավազակապետական ռեժիմին թուլացնելն է, եւ ԲՀԿ-ի՝ կոալիցիա կազմելուց հրաժարվելը թուլացրեց Սերժ Սարգսյանին: «Եթե այս ամենից հետո ԲՀԿ-ն հնազանդություն հայտնի Ս. Սարգսյանին, ապա դա կլինի նրա՝ որպես քաղաքական գործոնի վերջը։ Հետեւաբար, նրա գոյության եւ քաղաքական ապագայի միակ երաշխիքը մնում է իրական ընդդիմություն դառնալու նրա վճռականությունը, եւ մեր երկրի ճակատագրով մտահոգ բոլոր առողջ ուժերը պարտավոր են ոչ թե խանգարել, այլ նպաստել դրան, քանզի բացի երկրի շահերից բխող նկատառումներից, այդ է պահանջում նաեւ քաղաքականության այբուբենը»,-հայտարարեց Տեր-Պետրոսյանը։ Նա ասաց, որ քաղաքական զարգացումներ կարելի է սպասել ամառային արձակուրդներից հետո, եւ սեպտեմբերին կայանալիք ՀԱԿ հանրահավաքում արդեն կխոսի դրանց մասին: Իսկ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը կոչ արեց «պատրաստ լինել աշնանը բախտորոշ որոշումներ կայացնելուն՝ երկրում քաղաքական գործընթացների համար ողջ պատասխանատվությունը ստանձնելու եւ ռեժիմին մահացու հարվածը նախապատրաստելու նպատակով»:
ԿՈՆԳՐԵՍՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ԳՆԱՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ