Այսօր՝ Երևանի ժամանակով վաղ առավոտյան Լաս-Վեգասում (ԱՄՆ) հեռանկարային և պարտություններ չգրանցած 25-ամյա բնցքամարտիկ (մինչև 69,9 կգ) Ռոդրիգո Գարսիան նոկաուտով հաղթանակ տոնեց 27-ամյա բրազիլացի Ժալտոն դե Ժեզուս Սոուզայի նկատմամբ:
Ինչպես և սպասվում էր, մարտը չընթացավ մինչև վերջ. արդեն իսկ առաջին ռաունդում Գարսիան նոկաուտի ենթարկեց մրցակցին: Սա բռնցքամարտիկի՝ թվով 6-րդ նոկաուտով հաղթանակն էր:
Նշենք, որ Ռոդրիգո Գարսիան հանդես է գալիս Top Rank պրոմոուտերական ընկերության հովանավորության ներքո, որն այժմ պետք է մտածի մարզիկի կարգավիճակի բարձրացման մասին: Մինչ օրս Գարսիան դեռ ոչ մի «լուրջ» բռնցքամարտիկի հետ ռինգ դուրս չի եկել. գրում է boxingtv.ru-ն: