Երկրորդ միջինքաշային կարգում (մինչև 76,2 կգ) WBA վարկածով աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդն (27-0, 14 КО) իր պրոմոուտերական ընկերության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով այսուհետ հանդես կգա Roc Nation պրոմոուտերական ընկերության կազմում, որը ղեկավարում է հայտնի ռեփեր Jay-Z-ն:
Նշենք, որ Ուորդի նախորդ պրոմոուտերը Դեն Հուսենն էր, ով նախորդ տարվա վերջին մահացավ ծանր հիվանդության պատճառով: