ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրջանառվող լուրերի համաձայն՝ ԱԱԾ-ում ակտիվորեն քննարկում են «Սիվիլիթաս»-ում փողերի լվացման մեղադրանքով հարուցված քրեական գործում որեւէ կերպ ներգրավել նաեւ ամերիկացի բարերար Ջոն Հանթսմանին: Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ կարծիք է հնչել Հանթսմանին հարցաքննելու մասին, որը, սակայն, անիրատեսական է համարվել: Ու քանի որ հնարավոր չէ իրագործել Հանթսմանին անձամբ հարցաքննելու տարբերակը, չի բացառվում, որ այս գործի շրջանակներում նրան հարցումներ ուղարկվեն ԱՄՆ: Հիշեցնենք, որ փողերի լվացման մեղադրանքով հարուցված այդ քրեական գործի մասին ԱԱԾ տարածած հայտարարության մեջ շրջանառվում էր նաեւ Հանթսմանի անունը «Սիվիլիթաս»-ում գումարներ լվանալու համատեքստում:




Լրահոս