
Հունվարի 11-ին, ժամը 15.24-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի նախկին սպորտ համալիրի մոտկայքում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-3110» մակնիշի 31 LS 999 պետհամարանիշով ավտոմեքենան: