ՀՅԴ-ն դեռեւս չի հստակեցրել իր գերագույն ժողովի օրը: ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իրենք այդ հարցով վերջնական որոշում կընդունեն առաջիկա օրերին: Հնարավոր է՝ վաղն արդեն հստակ որոշված լինի ԳԺ անցկացման օրը եւ վայրը: Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՅԴ այս գերագույն ժողովը բավական թեժ է լինելու, քանի որ սփյուռքի որոշ կառույցների մոտ հատկապես ԱԺ վերջին ընտրություններից հետո լուրջ դժգոհություն կա կուսակցության հայաստանյան ղեկավարության գործելաոճի կապակցությամբ: Ու խոսվում է ՀՅԴ ղեկավար կազմում լուրջ փոփոխությունների մասին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ