ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին` ժամը 19:00-ի դրությամբ` սաստիկ բքի և թույլ տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Սիսիան-Գորիս միջպետական նշանակության ավտոճանապարհը, Սևանի տարածաշրջանի Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելն ընկած ճանապարհահատվածը դժվարանցանելի են:
Ուժեղ գետնաբքի և վատ տեսանելիության պատճառով Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է:
Սևանում, Գավառում, Մարտունիում, Սարավանի լեռնանցքում (Զանգերի հատվածում) տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով:
Սևանում, Գավառում, Մարտունիում ուժեղ քամի է:
Հանրապետության մյուս շրջաններում առանց տեղումների եղանակ է: