
Երեկ Իտալիայի առաջնության շրջանակներում կայացավ «Ինտեր» – «Ջենոա» խաղը, որն ավարտվեց 3:1 հաշվով:
Հանդիպումն աչքի ընկավ ոչ միայն գոլերով, այլև՝ զավեշտալի դրվագով: Իտալացի ֆուտբոլիստ Մարկո Անդրեոլիի հարվածից հետո գնդակը դիպավ տանտերերի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի դեմքին, ինչից հետո իտալացի մասնագետը հայտնվեց խոտածածկին: