ԿՈՒՂԱՐԿԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամկետային զինծառայող Գեւորգ Եղիազարյանի բուժման հարցով Իսրայելի բուժհաստատություններից մեկում արդեն կոնսոլիում արել են: Գեւորգի հայրը` Էդիկ Եղիազարյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Նրանք ասել են, թե մինչեւ երեխան չգա, մեզ մոտ ռեաբիլիտացիա անեն ու նորից հետազոտեն, ոչինչ չեն կարող ասել: Բայց մեկ ամիս պարտադիր իրենց մոտ պետք է լինի: Այդ ամենի համար պահանջել են 42 հազար ամերիկյան դոլար: Հավանաբար կուղարկենք, նախարարը խոսք է տվել»: Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Մարտակերտի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Գեւորգ Էդիկի Եղիազարյանը եւ այժմ գտնվում է Մուրացանի կենտրոնական զինվորական հոսպիտալում:




Լրահոս