Բրյուսելում իջեցվել են Հյուսիսատլանտյան դաշինքի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների պետական դրոշները` ի հիշատակ Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի և ի նշան ֆրանսիացի ժողովրդի հետ համերաշխության. տեղեկացնում Interfax.ru-ն:
Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայության տեղեկության համաձայն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ֆրանսուա Օլանդի և արտասահմանյան երկրների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ միասին մասնակցում է «Միասնության երթին», որն անցկացվում է Փարիզում:
Փարիզում «Միասնության երթին», որը մեկնարկել է տեղի ժամանակով 15:00-ին, մասնակցում են շուրջ 40 երկրի և կառավարության ղեկավարներ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում 17 մարդու կյանք խլած ահաբեկչությունը տեղի էր ունեցել ի պատասխան Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի կողմից Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարի հրապարակման: