Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ադրբեջանական զինուժն այսօր սպանել էր Ոսկեվանի խաղաղ բնակչին:
Քիչ առաջ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը համացանցի իր էջում հաստատեց տեղեկությունը՝ հաղորդելով նաև մանրամասներ դեպքի մասին:
«Այսօր՝ ժամը 17:30 ի սահմաններում, Տավուշի մարզի Հայ ադրբեջանական պետական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են իրականացրել: Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը ժամանակին հայտնաբերվել է: Հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դարանակալել է և ՀՀ պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացրել է:
Հակառակորդի դիվերսիոն խմբի մեկ անդամի դիակը գտնվում է միջդիրքային տարածքում: Ցավոք փոխհրաձգության ընթաքցում զոհվել է նաև տարածքում գտնվող հովիվ Սերյոժա Նիկոլայի Սարգսյանը ծնված 1935 թ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները լիովին տիրապետում են իրավիճակին: Կատարվածի ողջ պատասխանատվությունը մնում է ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,-գրել է Ա. Հովհաննիսյանը: