3 միլիոն մարդ է դուրս եկել Ֆրանսիայի փողոցներ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան 3 միլիոն մարդ է մասնակցել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում 3 օրվա ընթացքում զոհված 17 մարդու հիշատակին նվիրված միասնության երթին:

Ամենախոշոր երթը կայացել է Փարիզում, դրան մասնակցել է շուրջ 1.6 միլիոն մարդ: Ոստիկանության տվյալների համաձայն` սա ամենախոշոր զանգվածային ակցիան է, որը երբևէ տեղի է ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքում:

BBC-ի լրագրողի խոսքերով` երթին մասնակցել են տարբեր տարիքի, տարբեր մասնագիտության, տարբեր սոցիալական խմբերից ծերեր ու երեխաներ, բոլոր նրանք միավորվել էին կիրակի օրը, որպեսզի իրենց համերաշխությունն հայտնեն ծայրահեղականության դեմ պայքարին:

Երթի սկզբում ցուցարարների շարասյունը առաջնորդել են գրեթե 50 պետության առաջնորդներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ:




Լրահոս