Լոս Անջելեսում կայացել է ամենամյա «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը։ Ջորջ Քլունին Սեսիլ Բ. ԴեՄիլի անվան պատվավոր մրցանակ է ստացել կինեմատոգրաֆի ոլորտում ունեցած ներդրման համար:
«Լավագույն դրամատիկ ֆիլմ» մրցանակին է արժանացել ռեժիսոր Ռիչարդ Լինքլեյթերի «Պատանեկություն» (Boyhood) ֆիլմը։ «Լավագույն կատակերգություն» անվանակարգում մրցանակի է արժանացել «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ»» ֆիլմը ։
«Լավագույն մինի-սերիալ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Ֆարգո» հեռուստասերիալը, «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում՝ ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Լևիաֆան» ֆիլմը, «Լավագույն դրամատիկ սերիալ»՝ «Սիրահարները» սերիալը։
Տարվա լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել «Ինչպես վարժեցնել վիշապին- 2» ֆիլմը։ Որպես լավագույն ռեժիսոր՝ «Ոսկե գլոբուս» մրցանակին է արժանացել Ռիչարդ Լինքլեյթերը։ Տարվա լավագույն դրամատիկ դերասանուհի անվանակարգում հաղթել է Ջուլիանա Մուրը, իսկ դերասաններից նշված մրցանակին է արժանացել Էդդի Ռեդմեյնը։ Լավագույն կատակերգու դերասանուհի է ճանաչվել Էմի Ադամսը։
Ջորջ Քլունի
Ռիչարդ Լինքլեյթեր
Անդրեյ Զվյագինցև
Ջուլիանա Մուր
Էդդի Ռեդմեյն
Ռիզ Ուիզերսփուն
Հայդի Քլում
Քեյդ Հադսոն
Լյուպիտա Նիոնգո
Քեթի Հոլմս
Քեյթ Բեկինսեյլ
Ռոզամուդ Պայկ
Կիրա Նայթլի
Ջենիֆեր Լոպես
Ջեյմի Դորնան
Դակոտա Ջոնսոն
Սիեննա Միլեր