Լարված իրավիճակ՝ Կառավարության դիմաց. պահանջում են աշխատավարձերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Կառավարության քաղաքացիների ընդունելության բաժնում լարված իրավիճակ է:

«Սանիթեք» ընկերության մոտ 40 աշխատակիցներ պահանջում են վճարել իրենց հասանելիք աշխատավարձը:

Կառավարության նամանկների բաժնի աշխատակից Հայկ Սիմոնյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ աշխատակիցներին ասել է՝ ում դիմել այդ հարցով՝ ուրիշ ոչինչ:

«Մեզ հետ որևէ կապ չունի, հարցի լուծումը մենք չպիտի տանք: Այս մարդկանց մենք բացատրել ենք, թե ում է պատկանում ընկերությունը»,-ասաց նա՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններից:

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին նշված ընկերության աշխատակիցները նույն հարցով հավաքվել էին Նախագահական նստավայրի առջև:




Լրահոս