Լեռնային Ղարաբաղը՝ 2015 թ լավագույն արկածային արձակուրդ անցկացնելու վայրերի թվում. The Guardian

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

The Guardian բրիտանական պարբերականը «2015 թ լավագույն արկածային արձակուրդը» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ լավագույն արձակուրդ անցկացնելու վայր է նշված նաև Լեռնային Ղարաբաղը: Հրատարակչությունը Լեռնային Ղարաբաղը ներկայացնելիս նշում է, որ այն շրջափակված է Ադրբեջանի կողմից, սակայն գտնվում է ՀՀ վերահսկողության տակ, չնայած 1991 թ անկախություն է հռչակել:

«Քաղաքական վերահսկողության համար սահմանային խժդժություններն ու շարունակական ընդհարումները թուլամորթների համար չեն: Չնայած սրան՝ տարածաշրջանն առաջարկելու շատ բան ունի` սարերի վրա կառուցված վանքեր, հնագիտական վայրեր, հնադարյան քարանձավային բնակավայրեր ու հրաշագեղ բնություն»,- գրում է հրատարակչությունը` նշելով, որ Regent Holidays տուրիստական գործակալությունը 11-օրյա տուրեր է կազմակերպում Ղարաբաղ, որոնք սկսվում ու ավարտվում են Երևանում:

2015 թ արկածային հանգիստ անցկացնելու համար լավագույն վայրերի ցուցակում է նաև Ջիբութին, Մոզամբիկը, Բիրման, Իսպանիան, Իրաքի Քրդստանը, Ազորյան կղզիները, Պիրենեյները, Միացյալ Թագավորությունը, Նիկարագուան, Նամիբիան ու Ֆիջին:




Լրահոս