
Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի փոստատներից մեկում վաղ առավոտից հերթ է գոյացել:
Armlur.am-ին թղթակիցը հայտնում է, որ արդեն մի քանի ժամ է, ինչ թոշակառուները փոստատանն են գտնվում և սպասում են, որ իրենց թոշակները վճարեն, մինչդեռ փոստատան աշխատակիցները պարբերաբար հորդորում են սպասել:
«Խաբում են, անընդհատ ասում են՝ սպասենք, բայց արդեն քանի ժամ է՝ նորություն չկա, և մեր գումարները չեն տալիս»,- հայտնում է թոշակառուներից մեկը: