Armenian text to speach

Երանոսյաններին են մեջտեղ գցում, տարբեր «մուտիլովկաներ» են անում. Արամ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քանի որ իշխանությունները որևէ ռեսուրս չունեն դիմադրելու ոչ իշխանականների գործողություններին, Երանոսյաններին մեջտեղ գցեցին, տարբեր «մուտիլյովկաներ» արեցին. նրանք տարբեր կայքերով փորձում են պառակտում առաջացնել համաժողովրդական շարժման լիդերների միջև:

Armlur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը` անդրադառնալով լրատվամիջոցներով շրջանառվող այն տեղեկությանը՝ համաձայն որի ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցի հունվարի 20-ին կայանալիք համաժողովին, քանի որ նպատակահարմար չի գտնում Տիգրան Կարապետյանի, Գառնիկ Իսագուլյանի, Արամ Հարությունյանի հետ նույն հարթակից հանդես գալ:

«Իշխանությունների մատը խառն է այս հարցում, ՀԱԿ մամուլի խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ և հերքել այդ տեղեկությունը»,- նշեց Արամ Հարությունյանը:

Վերջինս ասաց նաև, որ հունվարի 20-ի համաժողովից իր ակնկալիքները բավականին մեծ են և ինքն անպայման մասնակցելու է համաժողովին:




Լրահոս