Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ «Սանիթեք» ընկերության բազմաթիվ աշխատակիցներ բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության առջև՝ պահանջելով իրենց աշխատավարձերը:
Որոշ ժամանակ անց աշխատակիցներն շարժվեցին դեպի Նախագահական նստավայր, սակայն ճանապարհին իրավապահները փորձեցին խոչընդոտել նրանց տեղաշարժը՝ ասելով.«Միևնույնն է, չեք կարողանալու նախագահականի դիմաց ակցիա իրականացնել»:
Ոստիկանների խոսքերը համոզիչ չէին ցուցարարների համար. մի քանի կանայք սկսեցին գոռգոռալ, ոստիկաններին հրմշտել, սկսվեց փոխադարձ հրմշտոց:
Այս պահին ակցիայի մասնակցիները գտնվում են Բաղրամյան 26-ի դիմացի մայթին:
Ոստիկանները մի քանի շարքով կանգնել են նրանց առջև: Նշենք, որ ակցիայի բոլոր մասնակիցները կանայք են: Նրանք վանկարկում են «Արդարություն», «Արաբ լրբին բերել, մեր գլխին տեր են սարքել»: Նշենք որ, «Սանիթեք» նոր սեփականատերը ազգությամբ արաբ կին է:
Աշխատակիցները սպառնում են, որ եթե 5 րոպեից Նախագահականից արձագանք չլինի, նրանք կկոտրեն դարպասները: