Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի սադրիչ գործողություններին, հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ ի՞նչ է ուզում սրանով ասել Ադրբեջանը: Հնարավո՞ր է՝ Արցախի հիմնահարցը շատ մոտ ապագայում լուծվի ռազմական ճանապարհով: Ի վերջո, ե՞րբ կլուծվի եւ ըստ Ձեզ՝ ո՞նց կլուծվի:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ադրբեջանը, պրովոկացիայի դիմելով, տարիներ շարունակ խախտում է հրադադարի ռեժիմը` մշտապես փորձելով ուշադրության կենտրոնում պահել այդ հարցը: Իհարկե, Ադրբեջանը կցանկանա ռազմական ճանապարհով լուծել այս հարցը, բայց պետք է հասկանաք, որ պատերազմը երկու կողմերի համար էլ կործանարար կլինի: Մենք միշտ կողմ ենք, որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով: Իսկ թե երբ կլուծվի կամ ոնց կլուծվի այս հարցը, դա ոչ ոք չի կարող ասել:
Աֆղանական պատերազմի
վետերանների միության նախագահ,
ԱԺ պատգամավոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Ռազմական ճանապարհով այս հարցը հնարավոր չէ լուծել: Չնայած ռազմական մրցավազքին, Ադրբեջանը դեռ չունի այն զինված ուժերը, որ կայծակնային հարվածով օկուպացնի Արցախի տարածքը: Հրադադարի այս խախտումներն Ադրբեջանի կողմից քաղաքական քարոզչական ենթատեքստ ունեն, եւ ի վերջո, այդ խախտումները չեն կարող լայնամասշտաբ պատերազմի վերաճել: Իրենք գիտեն, որ մեզ համար մեկ զինվորի մահն էլ շատ ցավալի է, եւ փորձում են ամեն կերպ այս ճանապարհով մեզ մոտ Արցախը զիջելու վիճակ ստեղծել: Ասեմ ձեզ՝ այս հարցը վաղուց լուծված է, քանի որ մենք ունենք Արցախ եւ կայացած պետականություն:
ռազմական փորձագետ
ՊԱՏԱՍԽԱՆ. Արցախի հիմնահարցի՝ ռազմական ճանապարհով լուծումը բացառում եմ, եւ առավել եւս մոտ ապագայում այս հարցի լուծումը դեռ չենք տեսնի: Հրադադարի պայմանագրի ստորագրումից հետո մենք Ադրբեջանի կողմից այս երեւույթներին ծանոթ ենք, եւ սա նորություն չէ մեզ համար, ու արտառոց բան չկա այստեղ, ուղղակի ցավալի է, որ մեր տղաների մահվան ելքով է ավարտվում այս ամենը: Քանի դեռ չկա խաղաղություն, այս ամենը կշարունակվի: Դժվարանում եմ ասել, թե երբ, ի վերջո, կլուծվի այս հարցը, երկար ժամանակ կձգձգվի, քանի դեռ աշխարհի կենտրոնները չեն հստակեցրել իրենց շահերը:
ՀԱԿ նախկին անդամ, ազատամարտիկ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ