2015 թ Հայաստանում «գունավոր հեղափոխություն» կիրականացվի. ռուս փորձագետներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում իշխանափոխությունն ըստ էության դարձել է «հեղափոխության արտահանման» ամերիկյան ռազմավարության շարունակությունը: Դատելով վերջին տարիների իրադարձություններից` նման քաղաքականության դինամիկան աճում է: Չի բացառվում նաև, որ գալիք 2015 թ մենք նոր արմատական փոփոխություններ կտեսնենք Ռուսաստանի սահմանների մոտակայքում, այդ թվում նաև Հայաստանում ու Ադրբեջանում: Նման եզրակացության են եկել ռուս փորձագետները, ովքեր մասնակցել են Ռուսաստանում անցկացված «Ազատ մամուլ» հրատարակչության կազմակերպած կլոր սեղանին:

Փորձագետները նշում են, որ երկար կարելի է վիճել, թե որ իրադարձությունները կարելի է անվանել առաջին «գունավոր» հեղափոխություն: Եթե վերցնենք վերջին տարիները, ապա առաջին «գունավոր» հեղափոխությունը եղել է 2000 թ Միլոշևիչի տապալումը: Այնուհետև հետևել են Վրաստանում, Ղրղզստանում հեղափոխությունները:

2011 թ Աֆրիկայի հյուսիսն ու Մերձավոր Արևելքը ցնցել է «արաբական գարունը»:
Ռուս փորձագետները նշում են, որ Վաշինգտոնին դուր չի գալիս նաև Թուրքիայի արտաքին քաղաքականությունը: Երկրի նախագահ Էրդողանը չնայած Արևմուտքի կողմից ճնշումներին՝ որոշել է զարգացնել Մոսկվայի հետ հարաբերությունները: Ստամբուլում «մայդանի» իր փորձը Էրդողանն արդեն վերապրել է 2012 թ:

Ըստ փորձագետների՝ ակնհայտ է, որ անուշադրության չեն մատնվի նաև հետխորհրդային տարածքի պետությունները: 2015 թ ընտրություններ պետք է կայանան Բելառուսում ու Հայաստանում: Հայաստանում ընդդիմությունը սուր քննադատության է ենթարկում նախագահ Սարգսյանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշումը:

«Ամենայն հավանականությամբ 2015 թ իրավիճակը կանկայունանա Հայաստանում: Այդ համատեքստում Հարավկովկասյան պետությունների թվում կարելի է ներառել նաև Ադրբեջանը, քանի որ այդ երկրի հարաբերությունները վատթարանում են Արևմտյան Եվրոպայի ու Միացյալ Նահանգների հետ»,- ասել է «Геополитика» պարբերականի գլխավոր խմբագիր Լեոնիդ Սավինը` նշելով, որ Արևմուտքը շարունակում է ճնշում գործադրել Ալիևի վրա:




Լրահոս