Նոր մանրամասներ՝ Գյումրիի դաժան սպանությունից. մանկահասակ երեխան հիվանդանոցում է (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, այսօր դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրիում. սպանված են գտել մեկ ընտանիքի վեց անդամներին:

Ինչպես Armlur.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, սպանված վեց անդամների թվում կա մանկահասակ երեխա՝ 1.8 տարեկան երեխա: Բացի ընտանիքի վեց անդամներից, ևս մեկ մանկահասակ երեխա՝ վեց ամսական փոքրիկն այս պահին վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում:

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ այս պահին Գյումրիում իրականացվում են բոլոր աշխատանքները՝ դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ:

Հայտիի են զոհերի անունները՝ ընտանիքի հայրը` Սերյոժա Կարապետի Ավետիսյանը, կինը` Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը, նրանց որդին` Արմեն Ավետիսյանը, դուստրը` Արաքս Ավետիսյանը, հարսը` Աիդա Ավետիսյանը, և 2 տարեկան թոռը` Հասմիկ Ավետիսյանը: Հիվանդանոցում է գտնվում Ավետիսյանների 4-8 ամսական թոռը` Սերյոժա Ավետիսյանը:

Armlur.am-ի թղթակիցը տեղի հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել Մյասնիկյան փողոցում տեղակայված՝ Թուրքի մայլա կոչվող  188 տան բնակիչների ՝ Ավետիսյանների ընտանիքի անդամներից 6-ի՝ հոր, մոյր, դստեր, որդու , հարսի եւ թոռան դիակները: Այս պահին ծանր վիճակով  հիվանդանոցում է գտնվում միայն 6 ամսական մյուս թոռնիկը:

Նախնական տվյալներով ընտանիքի անդամներին հրազենով սպանել է ռուս զինվորական, ով ներխուժել է տուն առավոտ կանուխ: Շիրակի մարզի եւ Գյումրու  ոստիկանության աշխատակիցներն այս պահին շրջափակել են փողոցն ու տունը : Ներսում ընթանում է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունն առայժմ դեպքի հետ կապված հրաժարվում է որևէ բացատրություն տալ, իսկ դիակները դուրս կբերվեն շատ ավելի ուշ:

Մեզ հետ զրույցում հարևանները նշեցին, որ պարզապես սարսափած են: Ավետիսյանների ընտանիքը միշտ առանձնացել է իր համեստությամբ: Նշեցին նաև, որ հայր եւ որդի վերջերս են վերադարձել արտագնա աշխատանքից: Նրանց խոսքերով սովորություն են ունեցել գիշերը տան եվ բակի դռները բաց թողնելու, ինչն էլ հանգեցրեց նման ողբերգական դեպքի:

Դրսում խոսվում էր նաև, որ բնակարանում հայտնաբերվել է  ինչ-որ միգրացիոն թուղթ, որը պատկանում է Ավետիսյաններին: Դաժան սպանության հետ, որքանով կապ ունի թուղթը, ոստիկանությունն առայժմ լռում է:

«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը սոցցանցի իր էջում հրապարակել է լուսանկարներ և կատարել գրառում.

«АКС -ի մասին են խոսում։ Խոսում են, որ ռուսական զորամասից է որոնվողը։ Վիրավոր երեխան դանակով է վիրավորված, գտնվում է Գյումրու մանկական ավստրիական հիվանդանոցում։ Երկու սպանված երեխաներից մեկը չափահաս էր։ Մյուսը օրորոցում է գնդակահարվել: Զոհված տանտերը խոպանում աշխատող մարդ էր։ 102-րդ ռուսական ռազմաբազայի պետ Ա.Ռուզինսկին բազայի այլ զինվորականների հետ դեպքի վայրում է: Տանտիրուհու քույրը մոտ ժամը 10- ին եկել քրոջ տուն, տեսել է քրոջը սպանված, երեսին են կրակած եղել, մյուսներին գտել է տեղաշորերում վերմակների տակ՝ գնդակահարված։ Սա քրոջ պատմածն է: Հարեւանուհին 6:20 պայթյուն կամ կրակոց է լսել, մտածել է, թեթե երկրաշարժ է, երեխայի լաց է լսել»։

Տեսանյութը՝ Galatv.am-ի

10881367_845267335545980_798907828_n

10912859_845267712212609_56446718_n

10921953_845268882212492_44668507_n

10922197_845267342212646_454816569_n

10922961_845267332212647_355127973_o

10927494_845267058879341_1556898221_o

10933309_845267115546002_1345464475_n

10935532_845267065546007_638341623_o




Լրահոս