ՎՆԱՍՎԱԾ ԴՆԹ
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ծխող հայրերն իրենց երեխաներին փոխանցում են վնասված ԴՆԹ` բարձրացնելով քաղցկեղի վտանգը: Համաձայն հետազոտության` որպեսզի բեղմնավորող սերմնաբջիջը զարգանա, հարկավոր է 3 ամիս, այդ պատճառով հայրերը պետք է հրաժարվեն ծխախոտից բեղմնավորումից 12 շաբաթ առաջ: »Փոխանցվող գենետիկ փոփոխությունները կարող են վնասել երեխայի առողջությանը եւ նպաստել քաղցկեղի զարգացմանը»,-նշել է Բրեդֆորդ համալսարանի հետազոտողներից մեկը:
ՀԱՄԱՃԱՐԱԿ ՇՐԻ ԼԱՆԿԱՅՈՒՄ
«Շրի Լանկայում բռնկված «Դենգե» տենդի դեմ պայքարելու համար երկրի իշխանությունները ստիպված են եղել բանակի օգնությանը դիմել»,-հաղորդում է France 24-ը: Զինվորները կներգրավվեն հիվանդությունը տարածող միջատների դեմ պայքարի համար ինսեկտիցիդ ցողելու գործընթացում: Առողջապահության նախարարության տվյալներով` 2012թ. հիվանդության հետեւանքով մահացել է 75 մարդ: Գրանցված հիվանդների ընդհանուր թիվը 5 ամսում հասել է 15 հազարի, դա 4500-ով ավելի է, քան անցյալ տարի:
ՁՎԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Մեծ Բրիտանիայի Լինքոլշայր շրջանում տեղի է ունեցել ձվամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են ձվամարտի հարյուրավոր երկրպագուներ եւ մարզիկներ: Միջոցառման կազմակերպիչների խոսքերով` ձվամարտի նպատակը հավաքված նվիրաբերությունները բարեգործական նպատակներով օգտագործելն է: Նշենք, որ ձվամարտում մասնակիցները հիմնականում պայքարում են ձուն գլխով կոտրելու եւ ավելի հեռու նետելու համար:
ԿԻՍԱՄԵՐԿ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀԻՆԵՐ
ԱՄՆ-ում գործող «Twin Peaks» սրճարանը կազմակերպել է մերկ մատուցողուհիներով սպասարկման ակցիա` այդ կերպ փորձելով ավելի շատ հաճախորդներ գրավել: Ռեստորանի տերը` Ռենդի Դե Վիտը, այս առիթով նշել է, որ հաստատությունում առաջնային ուշադրություն է դարձվում նախ եւ առաջ առողջ սննդին, ապա նոր հաճախորդներին հաճելին մատուցելուն` ավելացնելով, որ մեթոդի կիրառումից հետո հաճախորդների թիվը 30%-ով ավելացել է:
ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ՎԹԱՐ
Նեպալի արեւմուտքում միկրոավտոբուսը մոտ 400 մետր գլորվել է ձորը: Ավտոբուսում եղել 17 ուղեւոր, կա 10 զոհ: Համաձայն լուրերի` վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն արագությունը գերազանցելու պատճառով: