Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է 6 տեսակի 200 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամներ՝ նվիրված Հայաստանի վայրի ծառերին, որոնք շրջանառության մեջ են դրվել 2014 թվականի դեկտեմբերի 29-ից:Շրջանառու հիշատակային մետաղադրամներն իրենց տեխնիկական բնութագրերով, ինչպեսնաև դարձերեսի պատկերով կրկնում են 2003 թ. թողարկման 200 դրամ անվանական արժեքովշրջանառու մետաղադրամը: Հիշատակային մետաղադրամի քաշը 4,5 գրամ է, տրամագիծը՝ 24 մմ, դրամաշուրթն ատամնավոր է:
«Կաղնի» շրջանառու հիշատակային մետաղադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված են կաղնու ընձյուղներ:
«Սոսի» շրջանառու հիշատակային մետաղադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված են սոսիի ընձյուղներ:
«Ուռենի» շրջանառու հիշատակային մետաղադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված են ուռենու ընձյուղներ:
«Հաճարենի» շրջանառու հիշատակային մետաղադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված են հաճարենու ընձյուղներ:
«Սոճի» շրջանառու հիշատակային մետաղադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված են սոճիի ընձյուղներ:
«Բարդի» շրջանառու հիշատակային մետաղադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված են բարդու ընձյուղներ: