
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին չի կարողացել ավարտել «Սաութհեմփթոն»-ի դեմ երեկ կայացած հանդիպումը: Նա ստիպված էր երեկ լքել խաղադաշտը՝ վնասվածքի պատճառով:
Հարձակվողը վնասել էր կոճը և 60-րդ րոպեին իր տեղը զիջել էր Անդեր Էրրերին: Վնասվածքի լրջությունը պարզ կլինի բժշկական հետազոտությունից հետո:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում վան Պերսին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում անցկացրել է 30 հանդիպում, դարձել ութ գոլի և երկու գոլայիւն փոխանցման հեղինակ: