ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԵՆ ՀԱՐՈՒՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Վալերի Մելաձեի դեմ քրեական գործ է հարուցվել ֆոտոլրագրողուհուն ծեծելու համար: Միջադեպը տեղի է ունեցել նախորդ տարվա ամռանը, երբ Մոսկվայի ռեստորաններից մեկի մոտ երգիչն իր ձեռքերին ազատություն է տվել ու հարվածել ֆոտոլրագրողուհուն, որը, տեսնելով Վալերի Մելաձեին «ՎԻԱ գրա» խմբի մեներգչուհի Ալբինա Ջանաբաեւայի հետ, սկսել է լուսանկարել նրանց: Մելաձեին դա դուր չի եկել: Նախ նա սկսել է վիրավորել աղջկան, հետո հարձակվել նրա վրա: Լրագրողը սկսել է փախչել, սակայն Մելաձեն հասել է նրա հետեւից, տապալել գետնին ու փորձել խլել ֆոտոխցիկը:
Այդ միջադեպից հետո ֆոտոլրագրողուհին բողոք էր ներկայացրել իրավապահներին, սակայն Մելաձեի դեմ քրեական գործ չէր հարուցվել: Ու հիմա՝ մեկ տարի անց, երբ այդ միջադեպը բարեհաջող կերպով մոռացել էին, այն հանկարծակի շարունակություն է ստացել, բնականաբար, ի վնաս Մելաձեի:




Լրահոս