ՀԱՐՑ. Վերջին ժամանակահատվածում դոլարի գինն անընդհատ տատանվում է: Եթե դոլարն արժեւորվում է, ինչո՞ւ դոլարով ներկրվող ապրանքների գները չեն իջնում: Նաեւ խնդրում եմ ասել՝ դոլարի արժեւորման դեպքում արտահանողներն են ավելի տուժում, թե ներկրողները:
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Ներքին գների փոփոխությունները ներմուծողի վրա ազդում են ուղղակիորեն, քանի որ վերջինիս եկամուտները տեղական արժույթով են: Սակայն արտահանողի վրա ներքին գների ազդեցության չափը կարճ ժամկետում կախված է որոշակի պայմաններից: Օրինակ՝ արդյոք ներքին գների աճին արագ կարձագանքեն աշխատավարձերը (ինչը կմեծացնի արտահանողի ծախսերը), արդյոք արտահանողն օգտագործում է ներքին, թե ներմուծված հումք, արդյոք արտահանողի իրացման շուկան միայն արտաքինն է, թե նաեւ ներքինը:
Փոխարժեքի արժեւորման դեպքում արտահանողները, ինչպես նաեւ ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, որը ստանում է արտարժութային եկամուտներ, ունենում է կորուստներ այդ եկամուտներն ազգային արժույթի փոխարկելու հետեւանքով: Մյուս կողմից շահում են այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք ներմուծում են սպառման ապրանքներ եւ սպառում են ներմուծված ապրանքներ: Մասնավորապես սպառողների համար էժանանում են ներմուծված ապրանքները, ձեռնարկությունների համար` ներմուծված հումքը, մեքենաներն ու սարքավորումները: Ավելացնենք նաեւ, որ շահավետ է դառնում ներդրումներ իրականացնել տվյալ երկրում, քանի որ ավելանում է այդ ներդրման կամ դրա դիմաց տրված շահաբաժնի արտարժութային արժեքը:
կապերի ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամերիկյան արժույթի վայրիվերումների հետեւանքներն իսկապես անկանխատեսելի են, ու ընդհանուր նկարագրությամբ դժվար է հասկանալ, թե կուրսի տատանումներից ով ինչքանով կշահի կամ կտուժի: