
ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին վթարի է ենթարկվել Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքի օդանավակայան տանող ճանապարհին, հայտնում է Reuters-ը:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտնել է, որ վթարի է ենթարկվել Քերրիի շարասյան երկու ավտոմեքենա:
«Քարտուղար Քերրին մեքենաներից մեկում է եղել: Նա և նրա ուղեկցորդները չեն տուժել»,- մեջբերում է նրա խոսքերը գործակալությունը:
Փսակիի խոսքերով` մեքենաներից մեկը շարքից դուրս է եկել, սակայն պետքարտուղարը գտնվել է մյուս մեքենայում, որը հասել է մինչ օդանավակայան առանց որևէ այլ միջադեպի: